Հայերեն   English   Русский  

Արսեն Ջուլֆալակյանը չի ցանկանա պարտված հեռանալ սպորտից և զենքերը վայր չի դրել. Լևոն Ջուլֆալակյան


  
դիտումներ: 898

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանա ՀՀ ըմբշամարտի հավաքականի անդամներն ամփոփեցին Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքները:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանա ՀՀ ըմբշամարտի հավաքականի անդամներըամփոփեցի Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ խաղերին շատ պատշաճ կերպով էին պատրաստվել երկար տարիներ. անցյալ տարիներին միշտ վերադարձել են մեդալներով առաջնություններից և դա վկայում էր,որ կայուն կերպով գնում են դեպի ոսկին:

« Ստացվեց մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ, սակայն գիտենք, որ Արսեն Ջուլֆալակյանն էլ պետք է պայքարեր մեդալի և ոսկու համար: Սայթաքում եղավ, որը բոլորիս համար շատ անհասկանալի էր: Սակայն, բարեբախտաբար, Արսենի ընկերները կարողացան ուրախացնել մեր ժողովրդին: Երկար դադարից հետո, մենք չեմպիոն ունենք: Փառք ու պատիվ Արթուրին: Նույնը կարող եմ ասել նաև Միհրանի մասին, փաստն այն է, որ նա արծաթե մեդալակիր է, սակայն ամբողջ աշխարհը գիտի և տեսավ, որ այդ գոտեմարտը անարդար էր, մենք պետք է ունենայինք 2 ոսկե մեդալ»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Նա ընդգծեց, որ պատանիների և երիտասարդների առաջնություններից Արսեն Ջուլֆալակյանը միշտ վերադարձել է մեդալներով: Նա օլիմպիական խաղեր փոխչեմպիոն է.« Սպասելիքները շատ էին: Նա լուրջ էր տրամադրված: Նրա երազանքն էր հասնել օլիմպիական բարձունքին: Նրա սայթաքումը երևի մեծ ցանկությունից էր: Նրա հաջորդ մրցակիցը շատ անհարմար հակառակորդ էր Արսենի համար: Գուցե նա ուղղակի փորձեց էներգիան, ուժը պահել այդ դժվար գոտեմարտի համար, ինչի հետևանքով պարտվեց: Ամեն դեպքում Արսեն Ջուլֆալակյանն արդեն իսկ մտել է սպորտային պատմության մեջ: Նա շատ լուրջ տրամադրված է հաջորդ մրցելույթների համար: Նա երբեք չի ցանկանա պարտված հեռանալ սպորտից: Նա զենքերը վայր չի դրել և պատրաստ է նոր հաղթանակների: Շատ կարևոր է, որ նրա մարզումները ճիշտ կազմակերպենք, որովհետև մեծ սպորտում տարիքը շատ կարևոր է, իսկ նա արդեն 29 տարեկան է: Եթե նա կարողանա այս քառամյա ցիկլը ճիշտ կազմակերպել, ամեն ինչ լավ կլինի»:

Ինչ վերաբերում է Մաքսիմ Մանուկյանին, ապա նա մինչ Օլիմպիական խաղերը թեթև վնասվածք ուներ բուժումներ անցավ, սակայն դա չօգնեց. «Նա վստահեցրեց, որ դա իրեն չի խանգարի, սակայն հենց առաջին գոտեմարտից զգացվեց, որ նա իր հնարավորությունները լիարժեք չօգտագործեց: Եթե 75 կգ էլ կարողանայինք արդյունք ցույց տալ, կստացվեր որ 100 տոկոսով կատարել ենք մեր աշխատանքը»,- նշեց մարզիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: