Բելառուսցի մարզիկները տարել են Ռուսաստանի դրոշը պարալիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում
դիտումներ: 497
Երեկ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Պարալիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Բելառուսը ներկայացնող մարզիկները բացի իրենց դրոշից կրել են նաև Ռուսաստանի դրոշը:
Մարզիկներն այդ քայլն արել են ի նշան սոլիդարության ռուս մարզիկների հետ, որոնց մասնակցությունը Պարալիմպիական խաղերին արգելվել էր՝ դոպինգ թեստերի դրական արդյունքների պատճառով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ կոմիտեն որոշում էր կայացրել արգելել ռուս մարզիկների մասնակցությունը խաղերին, ինչպես նաև՝ զրկել Ռուսաստանի պարալիմպիական կոմիտեին միջազգային կոմիտեի անդամակցությունից: