Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը՝ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին


  
դիտումներ: 1142

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իր մրցակից, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը շուտով կապաքինվի: Գրում է Gazeta.ru.-ն:

«Հույս ունեմ, որ նա կապաքինվի և մենք նրան կտեսնենք հեռուստաբանավեճերի ընթացքում», - հայտարարել է Թրամփը:

Թրամփը նաև հայտնել է, որ վերջերս է բժշկական զննման ենթարկվել և խոստացել արդյունքները շուտով հրապարակել:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը պաշտոնապես իր համախոհներին արգելել է մեկնաբանել Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: