Դատախազները արժանի են աշխատավարձի բարձրացման. Գլխավոր դատախազի թեկնածու
Պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից փորձեց ճշտել՝ արդյոք նա տրամաբանական է համարում առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող երկրի համար նման բեռը, և որպես բարի կամքի դրսևորում առաջարկեց չբարձրացնել դրանք և չբերել առանց այդ էլ կուշտ մարդկանց միջոցների ավելացման:
Ի պատասխան՝ Դավթյանը նշեց, որ դատախազները ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում:
՛՛Արժի այն աշխատավարձը, որ հարկատուները վճարում են դատախազներին... Նրանք մինիմալ սոցիալական խնդիրները լուծելու անհրաժեշտություն ունեն: Ավելին՝ ապագայում, երբ տնտեսական վիճակը թույլ տա, ես հանդես կգամ այն ավելացնելու առաջարկով՛՛,-ասաց Դավթյանը:
Ուրիխանյանը արձագանքեց, որ ազնիվ, աշխատող մարդու համար, իհարկե, աշխատավարձը պիտի բարձր լինի: