Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 504

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է քսենոֆոբիայի և խտրականության անթույլատրելիության մասին` մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կոսւակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարորությունն այն մասին, որ հնարավոր է իսլամ դավանող անձանց մուտքն ԱՄՆ արգելվի: Գրում է Russian.rt.com-ը:

«Անկախ էթնոսից, ռասայից, կրոնից կամ սեռից ցանկացած անձի նկատմամբ քսենոֆբիայի և խտրականության դրսևորումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան անընդունելի են», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պան Գի Մունի խոսքերը:

Նա նաև հավելել է , որ խոցելի խմբերին պատկանող անձանց, որոնց թվում են փախստականներն ու ներգաթյալները, պետք է անհապաղ աջակցություն ցուցաբերել:

«Երբ նրանք կրթության, ապաստանի, պաշտպանության կարիք ունեն, ապա այդ ամենը նրանք պետք է ստանան ընդունող երկրներում», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: