Հայերեն   English   Русский  

Հիլարի ​Քլինթոնի առողջական վիճակի մասին նոր տվյալներ են հրապարակվել


  
դիտումներ: 546

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնն իր առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հրապարակել: Քլինթոնի մոտ հայտանաբերված թոքաբորբի ախտորոշումից հետո հրապարակված տվյալները նաև նրա թոքերի լուսանկարն են պարունակել: Գրում է Gazeta.ru.-ն:

Նշվել է, որ Քլինթոնն ուղղակի մեղմ, ոչ վարակիչ թոքաբորբով է հիվանդացել:

Հաղորդվել է նաև, որ նախագահի թեկնածուն 10 օրերի ընթացքում ուժեղ հակաբիոտիկներ է ընդունել:

Քլինթոնին բուժող բժիշկն ընդգծել է, որ նա արդեն առողջանում է և այնպիսի առոջղական վիճակում է գտնվում, որ կարող է ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները: Բացի այդ անցկացված թեստերը ցույց են տվել, որ Քլինթոնը հիասքանչ հոգեվիճակում է գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: