Հայերեն   English   Русский  

Գյանջա (Գանձակ) քաղաքին կտրվի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ


  
դիտումներ: 850

Ադրբեջանի տարածքում գտնվող Գյանջա (Գանձանկ) քաղաքին կտրվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Այս մասին որոշումը հրապարակվելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու ուրբաթ օրը Բիշքեկում: ԱՊՀ-ի 25-րդ ամյակին նվիրված գագաթնաժողովի ընթաքում կամփոփվեն կազմակերպության գործունեության արդյունքները և կորոշվեն առաջիկա նպատակներն ու խնդիրները:

ԱՊՀ-ի նախագահությունը 2017թ. Ղրղզստանից կանցնեն Ռուսաստանին: Գանձակը մեծությամբ երկրորդ քաղաքն է Ադրբեջանում, նախկինում՝ քաղաք Արևելյան Հայաստանի պատմական Ուտիք նահանգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: