Հայերեն   English   Русский  

​Ռոբ Քարդաշյանի հարսանիքի մասին մանրամասներ են հայտնի դարձել


  
դիտումներ: 480

Թեև շուտով Ռոբ Քարդաշյանի և Բլեյք Չայնայի ժառանգորդը լույս աշխարհ կգա, սակայն զույգը դեռևս գտնվում է հարսնացուի և փեսացուի կարգավիճակում: Ինչպես և խոստացվել էր, զույգն իր հարսանիքը պլանվորում է երեխայի լույս աշխարհ գալու մոտակա օրերին կազմակերպել: Գրում է Starslife.ru.-ն:

«Բլեյքին դուր չի գալիս այն հանգամանքը, որ իր և Ռոբի ռեալիթի շոուի թողարկման իրավունք ունեցող E! ընկերությունը որոշել է նկարահանել իրենց հարսանեկան արարողությունը, քանի որ պայմանագրում, որը Չայնան ստորագրել է Քարդաշյանների հետ, նման խոսք չի եղել», - պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Չայնան պնդում է, որպեսզի իրենց հարսանեկան արարողությունը լինի իրենց անձնական արարողությունը, սակայն ընկերությունը փորձում է նրան ամեն կերպ համոզել, որ դա չափազանց կարևոր է ռեալիթի շոուի համար:

Իսկ Չայնան կարծում է, որ իրեն ցանկանում են խաբել և իր միջոցով գումար վաստակել:

Համաձայնվել Չայնան կարող է միայն մեկ պայմանով, երբ իրեն 1,5 միլիոն դոլար կվճարեն: «Չայնայի պլանավորած ոչ մեծ արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին` հենց երեխայի լույս աշխարհ գալու նախաշեմին: Իսկ մեծ հարսանիքը, որը զույգը պլանավորում է անցկացնել հաջորդ տարի ամռանը, ինչպես Քիմի և Քանյեի դեպքում եղավ, տեղի կունենա Եվրոպայում և շատ ավելի շքեղ կլինի», - հայտնել է աղբյուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: