«ՀԺ». Համեստ ապագա. Հովիկ Աբրահամյանը 2017-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը չի լինի
«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում