Ավիակարգավարի միջազգային օրը
Դա այնքան նշանակալի իրադարձություն էր օդային տրանսպորտի զարգացման պատմության մեջ, որ նոր մասնագիտական տոնի հիմք դարձավ:
IFATCA-ի անդամների թիվը ստեղծման օրից ավելացել է մինչև 133, ու նրանք ներկայացված են ողջ աշխարհում 50 հազար կարգավարներով: Նրանց մոտ մի կանոն է գործում` աշխատանքը պետք է կատարվի` անկախ հանգամանքներից ու աշխատանքի պայմաններից:
Երկնքում անվտանգությունն այս մարդկանց ձեռքում է: Նրանց վրա մեծ պատասխաատվություն է դրված ու նրանցից մեծ արհեստավարժություն է պահանջվում: Նրանք իրենց աշխատանքի կատարման համար պետք է տիրապետեն ավիացիոն կանոններին, օդանավերի թռիչքային տեխնիկական բնութագրերին, օդային նավիգացիային, ավիացիոն օդերևութաբանությանն ու անգլերենին: Այդ ամենից բացի, նրանք պետք է հոգեբանական հաուկ պատրաստվածության տիրապետեն:
Իզուր չէ, որ ողջ աշխարհում այս մասնագիտությունը հեղինակություն ու սոցիալական բարձր կարգավիճակ ունի: