Հայերեն   English   Русский  

Աննա Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, լուսանկար


  
դիտումներ: 6053

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է վարչապետի օգնական Աննա Գևորգյանը:


Կառավարության կայքում ներկայացված վարչապետի որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Աննա Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»:

Image result for Վարչապետի օգնական Աննա ԳևորգյանImage result for Վարչապետի օգնական Աննա ԳևորգյանImage result for Վարչապետի օգնական Աննա Գևորգյան

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գևորգյանին: «Ժողովուրդ» թերթի տվյալներով՝ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից:

Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: