Հայերեն   English   Русский  

«Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության մեծ մասը դժգոհ է». Սերժ Թանկյան


  
դիտումներ: 2463

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ անկախության 25-ամյակը:

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը` միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։

Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ հասարակության մեծ մասը դժգոհ է։ Այս է պատճառը, որ ես և ընկերներիս մի խումբ հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և դրական փոփոխություններ ու բերափոխումներ անելու կոչի մասին։ Խնդրում եմ՝ այն դիտեք change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»,- գրել է նա։

change.org-ում հրապարակված հոդվածում, որ վերանգրված է «Արդարություն Հայաստանում»,մասնավորապես նշվում է.

Արդարադատություն Հայաստանում

Մենք, որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր,հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապախփոփոխության եւ արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունէցածցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցինմարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտխախտումների,

Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը,քաղաքական կողմնակալությանը, անհավասարիրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնքնպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք Այո՛

Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքներիհիմնարար պահպանմանը եւ պաշտպանությանը, արդար եւթափանցիկ ընտրություններին ուղղակի

ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբհարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանությանհավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւթշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին,Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիականներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք, մենքկցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդներըմարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն,կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ եւակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսովապահովել հավասար, արդար եւ կառուցողական ուղի դեպիիրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայնկարեւոր է:

«Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը եւ նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես եւ դիտորդ ազատ եւ արդար ընտրությունների, միեվնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային եւ ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է։

Նախաձեռնության հեղինակներ են՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Հասմիկ Պապյանը և այլ հասարակական և մշակութային անձինք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: