Կոսովոյի դասագրքերում Վանը, Կարսը, Մուշը որպես Հայաստանի տարածք են ներկայացվել
Ինչպես հաղորդում է թուրքական «Ենիշաֆաք» թերթը, Ալբանիայից Կոսովո ուղարկված անվճար դասագրքերը սկանդալի պատճառ են դարձել: Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարության թուրքալեզու կրթության բաժնի ղեկավար Ֆերդի Քովաչը նշել է, որ կառույցն ամենտարի մանրամասն ուսումնասիրում է գրքերը:
«Որոշ արտասահմանյան երկրներ և կազմակերպություններ բացահայտ կամ գաղտնի դրանք որպես օգնություն տարածում են: Այս տեղեկությունը մենք նույնպես նոր ենք ստացել: Հետևողական ենք լինելու, դպրոցներն այցելելով՝ կրկին կվերանայենք քարտեզները»,-նշել է Ֆերդի Քովաչը:
Պրիզրենում կան յոթ տարրական դպրոցներ և չորս լիցե: Քաղաքում բնակվող թուրքերը բողոքել են այդ գրքերի և դրանք ուղարկած երկրի՝ Ալբանիայի դեմ: