Հայերեն   English   Русский  

Այսօր Լեզուների օրն է


  
դիտումներ: 1000

Այսօր լեզուների եվրոպական օրն է: Այն տոնվում է 2001թվականից սկսած` Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի համատեղ մտահղացմամբ: Եվրոպան յուրաքանչյուր սեպտեմբերի 26-ին նշվում է լեզվական եւ մշակութային բազմազանությունը` նպատակ ունենալով ընդգծել լեզուներ սովորելու կարեւորությունը, բարձրացնել լեզուների արժեքային գնահատականը եւ կոչ անել ողջ կյանքում սովորել նորանոր լեզուներ:

«Լեզուները ﬔծ դեր են խաղում մարդկանց համար: Բազմալեզվությունը ﬕշտ խրախուսվել է, քանի որ եվրոպացիները հետզհետե էլ անելի շարժունակ են դառնում, իրենց կյանքի ﬕ մասն անց են կազմում հայրենիքից դուրս: Տարբեր լեզուների տիրապետելն անհրաժեշտ է ոչ ﬕայն առօրյայում, այլեւ եվրոպական ժողովրդավարական արժեքների յուրացման գործընթացում, որն ընդգրկում է նաեւ Եվրաﬕության կառույցների հետ հարաբերությունները,-շնորհավորելով լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ` ասել է Եվրահանձնաժողովի բազմալեզվության հարցերով հանձնակատար Լեոնարդ Օրբան:

Նշենք, որ 2008 թվականը ՄԱԿ-ի կողﬕց հայտարարվել է լեզուների ﬕջազգային տարի:

Աշխարհում գոյություն ունեն 6000 –7000 լեզուներ, որոնցով խոսում է 189 անկախ պետությունների վեց միլիարդ բնակիչ:

երկիր

Մայրենի լեզվի միջազգային օր

Ներկայացնենք փաստեր լեզուների վերաբերյալ՝

.Եվրոպայում կա մոտ 225 բնիկ լեզու, որոնք կազմում են աշխարհի ամբողջ լեզուների շուրջ 3%-ը:

.Ամենաշատ լեզուներով խոսում են Ասիայում և Աֆրիկայում:

.Աշխարհի բնակչության առնվազն կեսը երկլեզու կամ բազմալեզու է, այսինքն` նրանք խոսում են երկու կամ ավելի լեզուներով:

.Կյանքի առաջին տարում երեխան արտաբերում է մի շարք տարբեր հնչյուններ: Մեկ տարեկանում արտաբերվում են առաջին հասկանալի բառերը: Երեք տարեկանում կազմվում են բարդ նախադասություններ, իսկ հինգ տարեկան հասակում երեխան գիտի մի քանի հազար բառ:

.Մայրենի լեզուն սովորաբար այն լեզուն է, որը մարդն ամենալավը գիտի և ամենահաճախն է օգտագործում: Սակայն կան մարդիկ, որոնք երկու լեզվի հավասարաչափ են կիրառում: Այնուամենայնիվ, այդ երկու լեզուների միջև չկա կատարյալ հավասարակշռություն:

.Երկլեզվությունը շատ առավելություններ ունի. այն դյուրին է դարձնում ուրիշ լեզուներ սովորելը, լավացնում է մտածելու գործընթացը և խթանում մարդկանց և նրանց մշակույթների հետ շփումը:

.Լեզուները փոխկապված են միմյանց հետ, ինչպես ընտանիքի անդամները:

Եվրոպական լեզուներից շատերը պատկանում են հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքին:

մայրենմայրենի լեզի լեզու

.Ռոմանական լեզուներն են իտալերենը, ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը և ռումիներենը:

.Սլավոնական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, չեխերենը, սլովակերենը, սլովեներենը, սերբերենը, խորվաթերենը, մակեդոներենը, բուլղարերենը և այլն:

.Ռուսաստանը (որի բնակչության թիվը148 միլլիոն է) իր տարածքով համարվում է ամենամեծ թվով լեզու ունեցող երկիրը՝ 130 –ից 200 ըստ չափանիշների:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: