Բարաք Օբաման անկեղծ խոստվանությամբ է հանդես եկել
«Գիտակցում եմ, որ այս պաշտոնում ավելի շատ եմ հայհոյում, քան նախկինում», - ընդգծել է Օբաման:
Ընդ որում նա պատմել է, որ իր շրջապատում կան 2 մարդիկ, որոնք ավելի շատ են հայհոյախոսում` Սպիտակ տան աշխատակիցների բաժնի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը:
Բացի այդ Օբաման խոստովանել է, որ մասնավոր կարգով կարող է ավելի հեգնական և խիստ լինել գնահատականներում, քան հանրության առջև: Սպիտակ տան ղեկավարը պատմել է նաև սթրեսի դեմ պայքարի իր մեթոդների մասին:
Վերջինիս խոսքով` ի պատասխան անարդարացի քննադատությունների երկարաշունչ ճառ է գրում, իսկ այնուհետև պատռում և գցում: