Հորդանանցի գրողը սպանվել է դատարանի մուտքի մոտ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում սպանվել է հորդանանցի գրող և հրապարակախոս Նահեդ Հաթթարը:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գրողը գնդակահարվել է դատարանի մուտքի մոտ, որտեղ պետք է լսվեր նրա գործը: Նա իր ֆեյսբուքյան էջում ծաղրանկար էր հրապարակել, որում ԻՊ զինյալը նստած է 2 կանանց մեջտեղում և աստծուց խնդրում է իրեն խմիչք բերել: Որոշ օգտատերեր դա իսլամի նատմամբ վիրավորական են համարել, ինչից հետո հեղինակը սոցցանցերում ներողություն էր խնդրել ծաղրանկարի համար, նշելով, որ նպատակ չի ունեցել վիրավորել Աստծուն, պարզապես ծաղրել է ռադիկալ իսլամիստներին:
Այդուհանդերձ նրան մեղադրանք էր առաջադրվել իսլամը չհարգելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ անհայտ անձը 3 անգամ կրակել է Հաթթարի ուղղությամբ: Հաղորդվում է, որ հանցագործը տեղում ձերբակալվել է: Դեպքի ականատեսները նշել են, որ կրակողը կրում էր սալաֆիններին բնորոշ հագուստ:
Նշենք, որ Հաթթարը Հորդանանում հայտնի քրիստոնյա ակտիվիստ էր: Բացի դրանից նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցն էր: