Հայերեն   English   Русский  

​Ջասթին Տերուն պատմել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ ամուսնական կյանքի մասին


  
դիտումներ: 1092

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջասթին Տերուն դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին տեղեկությունից հետո պատմել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ ամուսնության մասին: Գրում է Gazeta.ru.-ն:

Այդ մասին հայտնում է ET Online պորտալը:

Տերուի խոսքով` ինքը գիտի, թե ինչու են իր և Էնիսթոնի հարաբերություններն աշխատում:

«Մենք գնահատում ենք միմյանց հումորի զգացումները, հարգում և լավ հասկանում ենք միմյանց», - հայտարարել է դերասանը:

«Գիտեմ, որ դա հասարակ է հնչում, սակայն դա ճշմարտություն է», - հավելել է դերասանը:

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթի նախկին կինը` Ջենիֆեր Էնիսթոնը, մեկնաբանելով նրա ամուսնալուծությունը Անջելինա Ջոլիի հետ, հայտարարել էր, որ դա հավանաբար ճակատագիր է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: