Կայացել է Յըլդըրըմ-Մեդվեդև հեռախոսազրույցը
դիտումներ: 786
Հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի վարչապետի նախաձեռնությամբ: « Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցերին, էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրականացմանը, այդ թվում` «Ակքույու» ատոմակայանի շինարարությանն ու «Թուրքական հոսք» գազատարին: Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»,-նշված է հաղորդագրությունում:
Յըլդըրըմը Մեդվեդևին շնորհավորել է նաև սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների և դրանց արդյունքների կապակցությամբ: