Հայերեն   English   Русский  

​Նիգերիայում 1 տարվա ընթացքում 75 հազար երեխա կարող է սովից մահանալ. ՄԱԿ


  
դիտումներ: 590

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` 2017թ. Նիգերիայում սովից 75 հազար երեխա կմահանա: Հայտարարվել է, որ «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչներից ազատ տարածքներ փախուստի դիմած երեխաները ապրում են անտանելի պայմաններում: Գրում է Russian.rt.com-ը:

ABC News հեռուստաընկերության փոխանցմամբ` ՄԱԿ-ում կարծում են, որ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գործողությունների հետևանքները ոչ պակաս լայնածավալ են, քան այն ահաբեկիչների գործողությունները, որոնք վերջին 7 տարիների ընթացքում 20 հազար մարդկանց կյանք են խլել:

Կազմակերպության տվյալներով` ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 2 միլիոն Նիգերիայի բնակիչներ հարկադրաբար լքել են իրենց տները:

ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Նիգերիայում սովամահ լինող մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար ավելի քան 100 միլիոն դոլար է անհրաժեշտ, սակայն բարեգործական հիմնադրամները միայն 24 միլիոն են հատկացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչները 40 նիգերիացի զինվորականների էին սպանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: