Հայերեն   English   Русский  

​Երևանի «Ուրարտուն» 3-րդ հաղթանակն է տարել Վրաստանում


  
դիտումներ: 835

Երևանի «Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Այսօր, հայկական ակումբն անցկացրեց ստուգողական 3-րդ հանդիպումը` մրցելով Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ:

Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ կատարեց, իսկ «Ուրարտուն» հաղթեց 62:53 հաշվով: Ամենաարդյունավետը Մարսել Հովսեփյանն էր, որը վաստակեց 15 միավոր:

Խաղին չմասնակցեցին Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: