Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում հայկական Արարատյան/Ուրարտու /թագավորության ժամանակների «ճարտարապետական հրաշք» է գտնվել


  
դիտումներ: 839

Վան նահանգում (պատմ. Արևմտյան Հայաստան) հնագետները հայկականԱրարատյան թագավորության ժամանակների՝ 2800 տարվա, քաղաքային կոյուղու համակարգ են հայտնաբերել:

«Arkeofili»-ի հաղորդմամբ Վան նահանգի Չավուշթեփե ամրոցի շրջանում գիտնականները լիովին ուսումնասիրել են ջրահեռացման խողովակները, որոնք կառուցվել են տասնյակ դարեր առաջ:

Հնագետները հայտնաբերել են 1 մետր տրամագիծ ունեցող կոյուղու ճյուղավորված համակարգը: Այն կառուցված էր շատ լավ միմյանց հարմարեցված քարերից և գետնից բավականին ցածր էր:
Գիտնականները գտածոն արդեն ճարտարապետական հրաշք են անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: