Բիգոս (լեհական խոհանոց)
Բաղադրությունը
Տավարի միս՝ 400 գ
սոխ՝ 2 հատ
լոլիկ՝ 2 հատ
աղ ու կանաչի
կաղամբ՝ 1 կգ
գազար՝ 1 հատ
սև տաքդեղ ու ձեթ:
Պատրաստումը
Միսը խորանարդաձև կտրատել (կարելի է խոզի միս կամ հավի կրծքամիս վերցնել):
Ձեթը տաքացնել, միսը տապակել մինչև կարմրելը, ավելացնել կտրատած սոխը, ապա կափարիչը ծածկել ու տապակել 8 րոպե: Գազարը ձողաձև կտրատել, ավելացնել մսին ու 8 րոպե տապակել, ապա համեմել աղով ու պղպեղով:
Լոլիկը խորանարդաձև կտրատել ու ավեացնել մսին և տապակել 5 րոպե:
Կաղամբը կտրատել ու խառնել ձեռքով. որոշ ժամանակ անց հյութ դուրս կտա: Ապա կաղամբն ավելացնել մսին ու բանջարեղենին, ծածկել կափարիչով ու շոգեխաշել ամբողջ զանգվածը 50 րոպե: Ժամանակ առ ժամանակ խառնել, իսկ վերջում վրան կտրատած մաղադանոս լցնել:
Բարի ախորժակ: