Հայերեն   English   Русский  

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց մարզական հավաքը


  
դիտումներ: 645

Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին:

Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նախապես հրավիրված 18 ֆուտբոլիստներից հավաքին վնասվածքի պատճառով չի մասնակցի «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը, իսկ Արթուր Քարտաշյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Նրաց փոխարեն Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել Գրիգոր Աղեկյանը «Բանանցից» և Վահագն Հայրապետյանը «Փյունիկից»: Այսպիսով, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ, առաջիկա 2 խաղերին կնախապատրաստվեն հետևյալ 18 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արման Մելիքսեթյան «Արարատ»

Գրիգոր Մակարյան «Բանանց»

Պաշտպաններ

Արամ Շահնազարյան «Փյունիկ»

Արմեն Մանուչարյան «Փյունիկ»

Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»

Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»

Գևորգ Խուլոյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Գրիգոր Աղեկյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»

Օրբելի Համբարձումւյան «Բանանց»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: