Բրեդ Փիթը ցանկանում է վերադարձնել Անջելինա Ջոլիին
Ինչպես հայտնի է Լոս Անջելեսի դատարանը հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործով արդեն նախնական որոշում կայացրել է, որի համաձայն մինչև հոկտեմբերի 20-ը զույգի 6 երեխաների ամբողջական խնամակալությունը ստանձնելու է դերասանուհին, իսկ Փիթը կարող է երեխաներին այցելել միայն վերակացուի ներկայությամբ: Գրում է Elle.ru.-ն:
Այնուհետև կրկին կրկնակի դատական լսում տեղի կունենա, որի ընթացքում ամուսնալուծության գործընթացի վերաբերյալ բոլոր որոշումները վերջնական կլինեն:
Hollywod Life ամսագրի աղբյուրի փոխանցմամբ` թեև դերասանը չափազանց կոտրված է ընտանեկան խնդիրների պատճառով, սակայն ամենևին էլ մտադիր չէ հանձնվել:
«Բրեդը դեռևս շատ է սիրում Էնջիին: Նա անգամ չի էլ կամենում մտածել նոր հարաբերությունների մասին: Բրեդը ցանկանում է հաշտվել կնոջ հետ», - հայտնել է ամսագրի աղբյուրը:
Տարածված ասեկոսեների համաձայն` Փիթն անգամ դիմել է Ջոլիի հորը, որպեսզի վերջինս աջակցի իրեն կարգավորել հարաբերությունները կնոջ հետ: