Հայերեն   English   Русский  

Գյումրիի դպրոցներից մեկում դասի ժամանակ 11-ամյա տղա է մահացել


  
դիտումներ: 859

Գյումրիի թիվ 21 դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 11-ամյա տղա է մահացել:

NEWS.am-ը հաղորդում է, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ, նրան անմիջապես «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց մահամերձ վիճակում: Բժիշկները պայքարել են դպրոցականի կյանքի համար, կատարել են ռեանիմացիոն բոլոր միջոցները, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. սրտի կանգ է գրանցվել:

Երեխայի մահվան հանգամանքները պարզվում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: