Ադրբեջանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը՝ բոլորից թաքցնելով այդ փաստը
Ըստ տեղեկության՝ Գ. Ֆեյզիևայի ամուսինը՝ 33-ամյա Մամեդաղա Գուլիևը հայտարարել էր, որ իր կինը մահացել է հիվանդությունից: Վերջինս արդեն հուղարկավորվել է: Սակայն շրջանային դատախազության աշխատակիցները պարզել են, որ դա սպանություն է եղել:
Պարզվել է, որ Մամեդաղա Գուլիևի եղբայրը՝ Զաուր Գուլիևը, պատահաբար հանդիպել է Գ. Ֆեյզիևային ոմն Նուրլան Խանքիշիևի հետ: Զ. Գուլիևը դանակով հարվածել է Ն. Խանքիշիևին: Դրանից հետո զանգահարել է իր եղբորը, ով աշխատում էր Բաքվում, և պատմել պատահարի մասին: Մ. Գուլիևը վերադարձել է Սալյան և վեճի ընթացքում բարձով խեղդամահ արել իր կնոջը: Վերջինիս սպանելուց հետո ամուսինը բոլորին հայտարարել է, որ կինը մահացել է հիվանդության պատճառով:
Փաստի առնչությամբ շրջանային դատախազությունում տարվում է հետաքննություն: