Հայերեն   English   Русский  

​WikiLeaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավարի նամակները


  
դիտումներ: 454

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստի աձնական նամակների մի մասը: Գրում է Gazeta.ru.-ն:

Նամակներում նշված է սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի դերի, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի և Քլինթոնի հիմնադրամին հանքարդյունաբերությունից ստացված նվիրատվությունների մասին:

Նամակներում նաև նշված է, որ Իրանը կարող է «միավորող թեմա» դառնալ Թուրքիայի և ԱՄՆ-ի համար, իսկ որպես երկու երկրների անվտանգության համար սպառնալիքներ հիշատակվում են Իրանը, Ռուսաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը:

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հիլարի Քլինթոնի շտաբը դեռևս չի հաստատել նամակների իսկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: