Հայերեն   English   Русский  

​Կակազողների միջազգային օրը


  
դիտումներ: 1520

Ամեն տարի, 1998-ից սկսած, հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է Կակազողների միջազգային օրը: Այդ օրը նշելու գաղափարն առաջացել է 1995-ին հիմնված Կակազողների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, կակազություն է կոչվում խոսքի խանգարումը, որը բնութագրվում է հնչյունների, վանկերի ու բառերի երկարացմամբ կամ էլ հաճախակի կրկնությամբ, անգամ հաճախակի կանգառներն ու անվճռականությունը, որը խախտում է խոսքի ռիթմիկ ընթացքը:

Ի դեպ, շատերին կակազությունը չի խանգարել դառնալու հայտնի մարդ: Կակազությամբ են տառապել Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Իսահակ Նյուտոնը, ժամանակակիցներից`Բրյուս Ուիլիսը ևն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: