Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ը հաստատել է խմբավորման տեղեկատվության նախարարի մահը


  
դիտումներ: 406

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի` Վաիլ Ադիլ Հասան Սալման ալ Ֆայադի մահվան մասին տարածված տեղեկությունը: Ալ Ֆայադին հայտնի էր որպես ԻՊ-ի տեղեկատվության նախարար: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ընդ որում` ահաբեկչի մահվան վայրի, ժամանակի հետ կապված, ինչպես նաև այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Պենտագոնը հաղորդագրություն տարածեց ԻՊ-ի «տեղեկատվության նախարարի» ոչնչացման մասին, որն իբրև Ռաքքայում սպանվել էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: