Ծիրանի մուրաբայով շոկոլադե տորթ
Կրեմիհամար
300 գ ծիրանի մուրաբա
1 ճ/գդալ կիտրոնահյութ
100 գ շոկոլադ
70 գ կարագ:
Պատրաստմանեղանակը
Խմորի պատրաստման համար հարկավոր է կարագն ու շաքարավազն այնքան հարել, մինչև գույնը բացվի, ապա ավելացնել դեղնուցը` 2-ական ու հարել ամեն անգամ: Ավելացնել կակաոն ու ալյուրը և հարիչով թույլ արագության տակ խառնել: Ավելացնել նախապես մաքրած, բոված ու աղացած նուշը: Լավ խառնել: Սպիտակուցն առանձին հարել այնքան, որ վերածվի պինդ փրփուրի, ապա ավելացնել խմորին ու հարել այնքան, մինչև որ այն փափկի:
Խմորը լցնել կարագապատ ու ալյուր ցանած կաղապարի մեջ, թխել 40 րոպե 1800С տաքացված ջեռոցում:
Երբ պատրաստ լինի թխվածքը, հովանալուց հետո մեջտեղից լայնքով կիսել:
Մուրաբան լցնել մաղի մեջ, որ հյութը քամվի, ապա ավելացնել կիտրոնահյութն ու թեթևակի եփել: Ստացված խառնուրդը քսել կիսած հատվածում ու թխվածքի երեսին, իսկ երբ այն սառչի, պետք է պատել շոկոլադե ջնարակով: Դրա համար պետք է կարագն ու շոկոլադը միասին հալեցնել ու դրանով ցողել տորթը: