Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի ուսումնասիրության համաձայն եգիպտացի կանայք առաջինն են` ամուսիններին ծեծելու ցուցանիշով


  
դիտումներ: 964

Թեև Մերձավոր Արևելքը աչքի չի ընկնում կանանց իրավունքների հարցում, ՄԱԿ-ի զարմանալի վիճակագրությունը վկայում է, որ Եգիպտոսի կանայք աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում իրենց ամուսիններին ծեծելու ցուցանիշով:

Այդ ցուցակում Եգիպտոսին հաջորդում են Միացյալ Թագավորությունը և Հնդկաստանը: Եգիպտոսի ընտանեկան դատարանից ստացված տվյալների համաձայն, ընտանեկան բռնության ենթարկված տղամարդկանց 66% -ը ամուսնալուծության համար դիմում է ընտանեկան դատարան:

Բռության ենթարկված տղամարդկանց ոչինչ չի մնում, քան դատի տալ իրենց կանանց: Նման ամուսնալուծությունների թիվը հասնում է 6000-ի:

Տվյալները ցույց են տալիս, որ կանայք կռվի ընթացքում օգտագործում են ոչ միայն իրենց ձեռքերը, այլև տարբեր գործիքներ, ինչպիսիք են պարան, գոտիներ, զենք, խոհանոցային գործիքներ և կոշիկներ: Ոմանք նույնիսկ անքնության դեմ դեղահաբեր են օգտագործում, որպեսզի ծեծեն և ապա այրեն իրենց ամուսիններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: