Հայերեն   English   Русский  

Դանակահարվել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող


  
դիտումներ: 1178

Այսօր առավոտյան ժամը 7. 30-ին «Գյումրու» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության համար դիմել է 1992 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ռ-ն, որը 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տուժողը հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` Գյումրու Շիրակացու փողոցի Մարմարաշենի խճուղու խաչմերուկում` անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։

Կատարվում է նախաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: