Հայերեն   English   Русский  

​Հիլարի Քլինթոնն իր վկայություններում 21 անգամ հայտարարել է, որ չի հիշում նամակագրության մանրամասները


  
դիտումներ: 695

Հիլարի Քլինթոնն իր վկայություններում 21 անգամ հայտարարել է, որ չի հիշում նամակագրության մանրամասները

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը ծառայողական նամակագրության ընթացքում անձնական փոստն օգտագործելու գործով իր վկայություններում 21 անգամ հայտարարել է, որ գործի մանրամասները չի հիշում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաընկերությունը, Քլինթոնի փաստաբաններին հաջողվել է բողոքարկել 25 հարցերից 18-ը:

Բացի այդ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի հիշում նման դեպք, երբ իրեն խորհուրդ են տվել կամ նախազգուշացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստի կիրառումը կարող է խախտել տվյալների պահպանման կանոնները:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով ծառայողական նամակագրության կանոնները խախտելու մեղադրանքները, հայտարարել էր, որ դրանք ապակողմնորոշում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: