Սննդաբանները ասել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական նախաճաշը
Հարվարդի համալասարանն, օրինակ, ապացուցել է, որ սննդակարգում ձավարեղենի օգտագործումը 9 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը: Սակայն միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում ամբողջական ձավարեղենի մեջ ավելացնել շաքարավազ: Այդ դեպքում դուք կզգաք վիտամին В1-ի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, ցինկի ազդեցությունը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար:
Ընդհանրապես, շիլան ածխաջրերի աղբյուր է, իսկ դրանք վերականգնում են օրգանիզմի բոլոր համակարգերի էներգիան: Շիլայի մեջ կարելի է ավելացնել նաև հատապտուղներ` ավելացնելով դրա սննդային արժեքը: Իսկ դարչինը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: