WikiLeaks-ը շարունակում է բացահայտել Հիլարի Քլինթոնին
WikiLeaks կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակները:
Հրապարակումները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացավ հրապարակել «նշանակալի տվյալներ» երեք երկրների կառավարությունների եւ ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ: Ասանժը հերքել է այն տեղեկատվությունները, թե ինֆորմացիայի արտահոսքը նպատակ ունի վնասել Քլինթոնի ընտրարշավը, բայց նշել է, որ WikiLeaks-ի տեղեկությունները ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, որոնք կհրապարակվեն մինչեւ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունները, կարող են էական ազդեցություն ունենալ նախագահական մրցավազքի արդյուքների վրա:
Մինչ օրս, կայքը տեղադրել է ավելի քան 10 հազար նամակներ: Հիմնականում դա Պոդեստայի նամակագրություննե է Քլինթոնի խորհրդականների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: