Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
դիտումներ: 507
«ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող և արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի շրջանակում այս անգամ ևս հնարավորություն ենք ընձեռում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու զորամասեր և տեղում ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին: Սա ևս մեկ կարևոր քայլ է` բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ: