Հայերեն   English   Русский  

American Interest-ը գրում է, թե ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ի վրա Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը


  
դիտումներ: 566

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անհետևողական քաղաքականության արդյունքում Ռուսաստանը կրկին վերականգնեց մերձավորարևելյան քաղաքականության մեջ իր կարևոր դերը և կապերը Թուրքիայի հետ, ինչը խնդիր է դարձել ոչ միայն Վաշինգտոնի, այլև ՆԱՏՕ-ի համար: Այս մասին գրում է The American Interest-ը:

Ըստ հոդվածագրի՝ Օբամայի քաղաքականությունը Սիրիայի հարցում ավելի ու ավելի շատ վնաս է հասցնում ԱՄՆ շահերին: Մոսկվան, օգտվելով Վաշինգտոնի անվճռականությունից, շահավետ առևտրային հարաբերություններ հաստատեց Իրանի և Թուրքիայի հետ: Այսպիսով, Ռուսաստանը սեպ խրեց ՆԱՏՕ-ի կազմում՝ հետ մղելով Անկարային Արևմուտքից և հատկապես ԱՄՆ-ից:

«Սիրիայում բազմաթիվ դժվարլուծելի խնդիրներ կան, բայց Օբամայի քաղաքականությունը սիրիական հարցում համաշխարհային քաղաքական ասպարեզում հետևողական տգիտության առավել պաթետիկ ու տխուր նմուշ է», - ասում է The American Interest-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: