Հունաստանում աշխատանքային պայմանների բարելավման պահանջով ցույցեր են անցկացվել. Տեսանյութ
«Մեր համբերությունն արդեն հատել է: Ձախակողմյան կառավարությունը պետք է հանդես գա ժողովրդի անունից, այլ ոչ թե կապիտալի», - Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքերը:
Հիշեցնենք, որ ձախականների SIRIZA կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը նախորդ տարի կրկին վերընտրվեց վարչապետի պաշտոնում: Նրա կողմնակիցները հույս ունեին, որ նա կվերականգնի բանակցությունները գործարարների և արհմիությունների միջև և կդիմակայի բարեփոխումների անցկացմանը, որոնք կարող են աշխատավարձի նվազագույն շեմը նվազեցնել:
Սակայն ներկայիս կառավարությունը կրճատեց թոշակները, ավելացրեց հարկերը և ընդարձակ կենսաթոշակային բարեփոխումների անցկացում է կանխատեսում: