Հայերեն   English   Русский  

​80-ամյա «ամենասեքսուալ չինացի պապիկը» կոչ է անում երբեք չհանձնվել


  
դիտումներ: 985

Առաջին անգամ պոդիում բարձրանալով՝ 80-ամյա դերասան Վան Դեշունը միանգամից գրավեց մարդկանց ուշադրությունը: Նրան կնքեցին «Չինաստանի ամենասեքսուալ պապիկ» անվամբ:

Վան Դեշուն

Վան Դեշունը մինչ այդ նկարահանվում էր ֆիլմերում, սակայն Չինաստանի նորաձևության շաբաթվա շրջանակներում ունեցավ իր առաջին ելույթը որպես մոդել՝ գրավելով ներկաներին իր ֆիզիկական տվյալներով և երկար, մոխրագույն վարսերով:

Առողջության, լավ արտաքինի այս օրինակը Կոտրում է Չինաստանի արագ ծերացող հասարակության մեջ տարածված մտածողությունը և ապացուցում, որ ծերությունը չպետք է հանձնվելու արդարացում դառնա:

Դեշունը ծնվել է հյուսիս-արևելյան Չինաստանում: Նա թատրոնի դերասան է դարձել 24 տարեկանում, անգլերեն սկսել է սովորել 44-ում և իր սեփական մնջախաղի դպրոցը հիմնել 49-ում: Պեկին տեղափոխվելուց հետո՝ 50 տարեկան հասակում նոր միայն սկսում է մարզասրահ այցելել:

80-ամյա պապիկը կրկին հաստատում է, որ միշտ պետք է շարունակենք պայքարել հաջողությունների համար և զերծ մնալ այն մտքից, որ երազանքներին հասնելու համար չափազանց ուշ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: