Հայերեն   English   Русский  

Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել


  
դիտումներ: 912

Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել: News.am-ը գրում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա 3 կգ քաշով: Ծնունդն ընդունել է գինեկոլոգԱրսեն ԲալայանԱրսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան:

Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:

Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:

Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: