Բարաք Օբամայի եղբայրը սատարում է Դոնալդ Թրամփին
Լաս Վեգասում այսօր՝ չորեքշաբթի օրը կայանալիք Դոնալդ Թրամփ-Հիլարի Քլինթոն երրորդ և եզրափակիչ բանավեճի ժամանակ Օբամայի եղբայրը որոշել է աջակցել Թրամփին և բանավեճին ներկա կլինի որպես հանդիսատես:
«Ես ուրախ եմ բանավեճին ներկա լինելու համար: Թրամփը կարող է Ամերիկան կրկին հզոր դարձնել»,-New York Times-ի հետ զրույցում նշել է Մալիքը:
«Ես անհամբեր սպասում եմ Մալիքի հետ հանդիպմանը»,-իր հերթին ասել է Դոնալդ Թրամփը՝ ավելացնելով, որ Մալիքն իրավիճակը շատ ավելի լավ է հասկանում, քան իր կրտսեր եղբայր Օբաման:
Մալիքը նաև խիստ քննադատել է Պետդեպարտամենտի քարտուղարի պաշտոնում Քլինթոնի գործունեությունը, ինչի հետևանքով վատթարացավ մերձավորարևելյան քաոսն ու բռնությունը: Խոսելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մասին՝ նա նշել է, որ Քադաֆին լավ ընկեր էր:
«Ստուգեք հիմա Լիբիայում ստեղծված իրադրությունը»,-ասել է Մալիքը:
Մալիքն, ով 3 տարով մեծ է Օբամայից, նշել է, որ իր ազգականներին վերջին անգամ տեսել է 2015 թվականի օգոստոսին նախագահ Օբամայի՝ Քենիա այցի ժամանակ:
«Ես գնացի Սպիտակ տուն և ասացի՝ ողջույն: Ես քաղաքավարության քայլ կատարեցի: Սակայն դա ջերմ և սիրալիր ընդունելություն չէր, այլ շատ պաշտոնական և գործնական»: