Հայերեն   English   Русский  

​Ամալ Քլունին նկարահանման հրապարակում այցելել է ամուսնուն. Լուսանկարներ


  
դիտումներ: 503

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին այժմ ամբողջովին զբաղված է «Սուբուրբիկոն» կրիմինալ կատարերգության նկարահանման աշխատանքներով, որի ռեժիսորն է: Գրեթե ամբողջ օրը դերասանը լինում է նկարահանման հրապարակում: Գրում է Spletnik.ru.-ն:

Դերասանի կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին, ամուսնուն մշտապես այցելում է հենց նկարահանման հրապարակում:

Պապարացիներին հաջողվել է Ամալին և Ջորջին նկարահանել, երբ զույգը ընդմիջման ընթացքում միասին ժամանակ է անցկացրել:

Զույգը զբոսնել է նկարահանման հրապարակի հարակից տարածքում` սիրահարված դեռահասների նման միմյանց ձեռք բռնելով և համբուրվելով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ջորջ և Ամալ Քլունիները տոնել են իրենց ամուսնության 2-րդ ամյակը: Զույգն ամուսնացել է 2014թ. սեպտեմբերի 27-ին:

Амаль и Джордж Клуни

Амаль и Джордж Клуни

Амаль и Джордж Клуни

Джордж Клуни

Амаль Клуни навестила Джорджа Клуни на съемках его фильма





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: