Հայերեն   English   Русский  

​«Հայկական ժամանակ». Պատգամավորները շարունակում են քվեարկել իրենց բացակա ընկերների օգտին


  
դիտումներ: 1005

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ի դեպ, նրանք դա անելուց առաջ գաղտագողի նայում էին վեր, թե արդյոք լրագրողները կնկատե՞ն իրենց կեղծիքը։

«Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը երեկ ԱԺ-ում ընդունվեց կեղծիքներով։ ՀՀԿ-ական պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, Կարեն Սարիբեկյանն ու Հայկ Գրիգորյանը քվեարկեցին իրենց կողքը նստող գործընկերների փոխարեն։

Օրինակ. Սյունիքից Սուրիկ Խաչատրյանի ջանքերով պատգամավոր դարձած Հ. Գրիգորյանը քվեարկում էր Մհեր Սեդրակյանի փոխարեն։ Ու թեև ծրագիրը կարող էր ընդունվել նաև առանց կեղծիքների, քանի որ նիստերի դահլիճում բավարար թվով ոչ միայն ՀՀԿ-ականներ, այլև կոալիցիոն ՀՅԴ խմբակցության անդամներ կային, միևնույն Է, այս երեքը կեղծեցին նաև Կ, Կարապետյանի ծրագրի քվեարկությունը։ Նրանք դա անում էին ոչ այնքան բավարար քվեներ ապահովելու, որքան բացակա գործընկերների քվեարկությանը գրանցելու համար։ Ի դեպ, նրանք դա անելուց առաջ գաղտագողի նայում էին վեր, թե արդյոք լրագրողները կնկատե՞ն իրենց կեղծիքը։ Կառավարության ծրագիրն ընդունվեց 85 «կողմ». 7 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներով։ Իրեն ընդդիմադիր հռչակած ՕԵԿ-ը «ձեռնպահ» քվեարկեց, իսկ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: