Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում Սիենա Միլերը կհեռանա ԱՄՆ-ից
Բրիտանացի դերասանուհին 4-ամյա դստեր հետ ԱՄՆ տեղափոխվել էր ընթացիկ տարվա օգոստոսին և հայտարարել, որ Նյու Յորքն իր համար ավելի ոգեշնչող է դարձել, քան Լոնդոնը:
Սակայն օրեր առաջ տված հարցազրույցներից մեկում Սիենան ընդգծել է, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում իր վերադարձը Լոնդոն հավանական է համարում:
«Չգիտեմ կկարողանամ արդյոք մնալ, եթե ամենինչ վատ ավարտվի, այնպես որ հույս ունեմ, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի», - հայտարարել է դերասանուհին Variety ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում` խոստովանելով, որ սկզբում Թրամփի փորձերը իր թեկնածություն առաջադրելու հարցում ընդամենը որպես կատակ է ընդունել:
«Սկզբում այդ ամենը ծիծաղելի էր թվում, քանի դեռ ես չէի գիտակցում, որ դա ամենևին էլ կատակ չէ: Իսկ այժմ ես իսկապես վախենում եմ: Նախկինում ես երբևէ ընտրությունների չեմ մասնակցել, ինձ համար դեռևս երբեք դրանց արդյունքներն այնքան կարևոր չեն եղել», - հայտարարել է Միլերը: