Հայերեն   English   Русский  

​Օբաման ստել է Քլինթոնի ծառայողական նամակագրության վերաբերյալ. WikiLeaks


  
դիտումներ: 583

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախքան լրատվամիջոցներում տեղեկության հայտնվելն այն մասին, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել, տեղյակ է եղել այդ մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնի է դարձել WikiLeaks-ի նոր հրապարակումից: Քլինթոնի գրասենյակի նախկին ղեկավար Շերին Միլսը համապատասխան հայտարարություն արել է 2015թ. մարտին Քլինթոնի նախընտրական շտաբի անդամներին ուղղված նամակում:

Իսկ լրատվամիջոցներում այդ մասին տեղեկության տարածումից հետո Օբաման հայտարարեց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից:

Շտաբի մամուլի քարտուղար Ջոշ Շվերինն այդ մասին պատմել է գործընկերներին, ինչին Միլսը պատասխանել է, որ նախագահը Քլինթոնից ստացած նամակներ ունի:

«Մենք պետք է մաքրենք այն: Նա (Օբաման) Քլինթոնից նամակներ ունի», - հայտարարել է Միլսը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, 2009-2013թթ. ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելով, իր անձնական էլեկտրոնային փոստով գաղտնի ծառայողական նամակագրություն է իրականացնել: Ինչպես ենթադրվում է, դա նրան թույլ է տվել թաքցնել նամակագրությունը պետական ստուգումներից, ինչը պետական աշխատակիցներին արգելված է:

Իսկ WikiLeaks պորտալը հասցրել է արդեն հրապարակել Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նամակների 18-րդ հատվածը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: