Պուտինի համար կարևորը Թրամփը կամ Քլինթոնը չեն. Պեսկով
«Ռուսաստանի նախագահի համար կարևորը ոչ թե Թրամփը կամ Քլինթոնն են, այլ Ռուսաստանի Դաշնության շահերը և ՌԴ շահերից ելնելով` նախագահն արդեն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել օտարերկրյա պետության ցանկացած առաջնորդի հետ, որոնց թվում նաև ԱՄՆ-ի` նպատակ ունենալով փոխադարձ շահավետ և մեր երկրների ծաղկմանը նպաստող երկկողմանի հարաբերությունների զարգացումը, իսկ թե ով կկառավարի ԱՄՆ-ն` Պուտինի կամ Ռուսաստանի հարցը չէ, այլ Միացյալ Նահանգների ընտրողների խնդիրն է», - հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Պեսկովն արդեն հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած թեկնածուի հետ երկխոսության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնն իրենց հեռուստաբանավեճերի ընթքացքում ավելի հաճախ հիշատակել են «Ռուսաստան» և «Պուտին» բառերը, քան «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» բառերը: