Հայերեն   English   Русский  

Ծերացումը դանդաղեցնող մթերքները


  
դիտումներ: 1002

Գիտնականների կարծիքով ծերանալու առանցքային գործոնը բջիջների՝ էներգիա արտադրելու կարողության նվազումն է։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ մթերքներում գոյություն ունեցող բնական միացությունների օգտագործումը կարող է դանդաղեցնել այդ գործընթացը։

Վաշինգտոնյան բժշկական դպրոցի մասնագետները ճապոնացի կոլեգաների հետ միասին պարզել են, որ ծերանալը կապված է բջիջներում նյութի (նիկոտինամիդադենինդինուկլեոտիդ՝ NAD) մակարդակի նվազման հետ։ Օրգանիզմը կորցնում է այն արտադրելու ունակությունը, իսկ այդ նյութը մասնակցում է թթվային վերականգնողական ռեակցիաներին և պատասխանատու է էներգիայի արտադրության համար։
Ինչպես ցույց են տվել առնետների վրա փորձարկումները, ուղղակիորեն ներարկել նյութը բջիջների մեջ հնարավոր չէ։ Գիտնականները ստիպված եղան նյութը օրգանիզմ հասցնելու այլ միջոց փնտրել։
Պարզվեց, որ եթե սննդի մեջ կամ ջրում նիկոտինամիդմոնոնուկլեոտիդ (NMN) կոչվող նյութ կա, ապա մի քանի րոպե անց այն ներծծվում է արյան մեջ և ավելի ուշ բջիջներում փոխակերպվում է նիկոտինամիդադենինդինուկլեոտիդի։

կաղամբ

Գիտնականները կարծում են, որ իրենց եզրահանգումները ակտուալ են նաև մարդկանց համար, քանի որ մարդկանց և առնետների նյութափոխանակության գործընթացը նման է։ Այժմ Ճապոնիայում մարդու օրգանիզմի վրա NMN-լրացումների կլինիկական փորձարկումներ են սկսվել։

վարունգ

Ապագայում գիտնականները նախատեսում են NMN-ի հիմքի վրա պատրաստուկ ստեղծել, իսկ հիմա խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այդ նյութի բնական կրողների՝ բրոկկոլիի, կաղամբի, վարունգի և ավոկադոյի վրա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: