Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը կոչով է հանդես եկել​


  
դիտումներ: 565

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը Կրեմլի կապերն անհապաղ բացահայտելու կոչերով դիմել է իր մրցակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Գրում է Russian.rt.com-ը:

«Այն կապակցությամբ, որ ընտրություններին ընդամենը 8 օր է մնացել… Թրամփը պետք է անհապաղ բացահայտի իր կապերը Կրեմլի հետ և այն անձանց հետ, որոնք կապված են Կրեմլի հետ», - համապատասխան գրառում Հիլարի Քլինթոնը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ տեղյակ չեն ՀԴԲ-ի` Դոնալդ Թրամփի նկատմամբ Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հետաքննության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: