Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ խղճում է Հիլարի Քլինթոնին
դիտումներ: 621
«Ես իրականում շատ եմ խղճում Հիլարի Քլինթոնին որպես մարդ, որին սեփական ամբիցիաները կրծում են ներսից: Տանջում են այն աստիճան, որ մարդը սկսում է հիվանդանալ: Երբ նա անգամ կորցնում է գիտակցությունն այն պատճառով, որ ավելի ու ավելի շատ է հետևում իր ամբիցիաներին», - հայտարարել է Ասանժը:
Ավելի վաղ Ջուլիան Ասանժի փաստաբանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում WikiLeaks կայքի գլխավոր խմբագրի անվտանգության սպառնալիքը զգալիորեն կաճի: