Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները


  
դիտումներ: 592

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր հարաբերությունները Իրանի հետ նորմալ չեն կարգավորվել: Այդ պատճառով 1979թ. նոյեմբերի 14-ին հայտարարված պատժամիջոցների ռեժիմը պետք է շարունակվի նաև 2016թ. նոյեմբերի 14-ից հետո: Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգել», - հայտարարել է Օբաման:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին ամերիկյան լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանելու հնարավորությունը, քանի որ կասկածներ ունեն, որ Թեհրանը յեմենցի ապստամբներին հրթիռներ է տրամադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: